Samsung-ի օնլայն պրեզենտացիայի օրը հայտնի է

Samsung-ը ներկայացրել է վիրտուալ պրեզենտացիայի ամսաթիվը։ Այն կանցկացվի օգօստոսի 5-ին, տեղեկացնում է The Verge-ը։

Ամենայն հավանականությամբ պրեզենտացիայի ընթացքում կներկայացնեն Galaxy Note 20-ը, որի լուսանկարներն ավելի վաղ արդեն հայտնվել էին համացանցում։ Ակնկալվում է, որ Galaxy Note 20-ը կներկայացնեն նվազագույնը երկու տարբերակով՝ ստանդարտ ու ավելի մեծ (Ultra)։ Արտահոսած լուսանկարներում պատկերված է S-Pen թվային գրիչը, այն էլ մեղրագույն։ Նախկինում ընկերությունը երբեք այդ գույնի սմարթֆոններ չի արտադրել, սակայն արտահոսած լուսանկարներում հենց այդ երանգի հեռախոսներ են պատկերված։

Ակնկալվում է, որ միջոցառման ժամանակ կներկայացնեն նաև ծալվող էկրանով Galaxy Z Fold 2 և Galaxy Z Flip 5G սմարթֆոնները։ Օլայն պրեզենտացիային կարելի է հետևել Samsung-ի պաշտոնական կայքում, ժամը 18,00-ին։