Samsung-ը ներկայացրել է աշխարհում առաջին մոնիտորը, որն ունի հեռախոսներն անլար լիցքավորելու հնարավորություն

Samsung Electronics ընկերությունը ներկայացրել է SE370 մոնիտորը, որն ունի հեռախոսներն անլար լիցքավորելու հնարավորություն։ Ներկայացված մոնիտորն ունի երկու տարբերակ՝ 23,6 և 27 դյույմ անկյունագծերով։

Նորույթն ունի Full HD թույլատրություն (1920 х 1080 պիկսել), կոնտրաստը 1000:1 է։ Անլար լիցքավորումը կատարվում է Qi ստանդարտի համաձայն, որը մշակվել է WPC-ի (Wireless Power Consortium) կողմից։ Սա նշանակում է, որ մոնիտորը կարողանում է լիցքավորել Qi ստանդարտն ապահովող շարժական սարքերը։ Լիցքավորող սարքը ներկառուցված է մոնիտորի մեջ։

Բջջայինը լիցքավորելու համար բավական կլինի այն տեղադրել հատուկ նախատեսված տակդիրի վրա։

Աղբյուրը՝ Samsung