Samsung-ը տուգանվել է 400 մլն դոլարով

Տեխասի տարածքային դատարանը հեղինակային իրավունքների խախտման գործում մեղավոր է ճանաչել  Samsung ընկերությանը։ հարավկորեական տեխնոհսկան  մասնավորապես մեղադրվել է Կորեայի Առաջադիմական  տեխնոլոգիաների ինստիտուտի հեղինակած պատենտը օգտագործելու մեջ։ Դատարանի որոշմամբ Samsung ընկերությանը տուգանել են 400 մլն ԱՄՆ դոլարով։ Ըստ Bloomberg գործակալության հաղորդած տվյալների՝ Samsung-ն օգտագործել է  FinFet տեխնոլոգիան, որը ապահովում է միկրոչիպի աշխատունակության բարձրացումը՝ խնայելով էներգիա։

Իր հերթին Samsung ընկերությունը բողոքարկել է վճիռը՝ հայտնելով, որ ընկերության աշխատակիցները այս տեխնոլոգիայի մշակումը իրականացրել են KAIST IP US-ի աշխատակիցների հետ համատեղ, ինչն էլ,  ըստ Samsung ընկերության, նշանակում է, որ  չկա օրենքի որևէ  խախտում։