Samsung-ը սկսել է 6G ցանցի մշակումը

Samsung Electronics ընկերությունը, սկսում է հետազոտություն իրականացնել  6G ցանցի ստեղծման ուղղությամբ։

Համաշխարհային տելեկոմունիկացիոն ընկերությունը գտնվում է 5G տեխնոլոգիայի զարգացման առաջին փուլում։ 5G-ն կապահովի 20 գբ/վրկ արագություն։

Ինչ վերաբերում է  6G-ին, ապա այս ծառայությունը 2030-ից շուտ չի հայտնվի շուկայում։  6G տեխնոլոգիա մշակելու համար Samsung-ը ստեղծել է հեռահաղորդակցության ոլորտի ուսումնասիրման նոր կենտրոն է հիմնել։ Թիմում տեղ են գտել այնպիսի մասնագետներ, որոնք զբաղվել են   5G տեխնոլոգիայի մշակման գործին։