Samsung-ի նոր խելացի ժամացույցը կլիցքավորվի անլար եղանակով

Մի քանի օր առաջ ցանցում հայտնվեցին լուրեր Samsung-ի նոր խելացի ժամացույցի մասին, որը կներկայացվի մարտին Բարսելոնայում անցկացվելիք MWC 2015 ցուցահանդեսին։ Ի տարբերություն նախորդ մոդելների՝ Orbis կոդային անունով նորույթը կստանա կլոր թվացույց, որի շուրջ պտտվող օղակը թույլ կտա օգտվել մենյուից։

Samsung-Patent-2

 

Սպասվում է նաև, որ Android Wear օպերացիոն համակարգի փոխարեն սարքում կօգտագործվի Tizen ՕՀ-ը։ SamMobile կայքը գրում է, որ վերոնշյալ ժամացույցը կունենա անլար լիցքավորման հնարավորություն։

Նշենք, որ Samsung-ի՝ մինչ այժմ թողարկված մոդելները լիցքավորվել են միայն լարով, ինչն, օգտագործողների խոսքով, այդքան էլ հարմարավետ չէ։ Իսկ անլար լիցքավորումը թույլ կտա չհանել սարքը դաստակից։

Աղբյուրը՝ SamMobile