AR և VR տեխնոլոգիաներով թափանցիկ էկրան Samsung–ից և Apple–ից

2009 թվականից Apple և Samsung ընկերությունները աշխատում են թափանցիկ դիսփլեյով հեռուստացույց և սմարթֆոններ ստեղծելու ուղղությամբ։

Apple–ը 2009–ին արտոնագրել էր AR տեխնոլոգիայով աշխատող էկրան։ Այդ ժամանակաշրջանում էլ Samsung–ը CES–ին ներկայացրեց իր առաջին` թափանցիկ դիսփյելները։

Ավելի ուշ` 2014 թվականին հարավկորեական ընկերությունը հերթական արտոնագիրը գնեց։ Այս անգամ ընկերությունը պատրաստվում էր թողարկել մեկ ամբողջական ապակե վահանակ, որը միաժամանակ նաև կծառայեր որպես դիսփլեյ։

3 տարի անց` 2017 թվականին նմանատիպ արտոնագիր ձեռք բերեց նաև Apple ամերիկյան ընկերությունը։ Բայց, մեկ տարբերությամբ` այս անգամ խոսք էր գնում թափանցիկ էկրանով սմարթֆոնի մասին։ Տեխնիկական բնութագիրը գրեթե նույնն էր։

 Այս տարվա մարտին Samsung–ը կրկին արտոնագիր է գնել, բայց այս անգամ երկու մասից բաղկացած էկրանի համար։ Դիսփլեյի մի մասը լինելու է սովորական էկրան, իսկ մյուսը` պատյան, որտեղ էլ տեղադրված են լինելու էկրանի աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները։