Apple-ի և Samsung–ի սմարթֆոնները կստանան Huawei P20 Pro–ի առանձնահատկությունը

Բոլորը սովոր են, որ չինական սմարթֆոններն են կրկնօրինակողի դերում լինում միշտ։ Այս անգամ պատկերն այլ է. Samsung և Apple ընկերությունները որոշել են կրկնօրինակել չինական  Huawei վերջին սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը։ Խոսքը եռակի ֆոտոխցիկի մասին է։

Apple–ն նորույթը կներդնի իր  iPhone X Plus մոդելում, իսկ Samsung` Galaxy S10–ում։

Բացի այդ  S10–ում Samsung–ը շեշտադրումը կկատարի լրացված իրականության վրա։  Դեռ պարզ չէ, թե ինչ գործառույթ  է այդտեղ ունենալու եռակի ֆոտոխցիկը։