Samsung–ը էմոցիոնալ հոլորգրամ–օգնական է նախագծել

Samsung Electronics  ընկերությունը պատմել է իր փորձարարական լաբորատորիայի`C-Lab–ի նորությունների մասին` ներկայացնելով նաև թվային նոր օգնականին` Aurora–ին։

Aurora–ին ընկերությունը բնութագրում է որպես՝«առաջարկ 3D  վիզուալիզացված սմարթֆոնների համար հոլոգրամային թվային օգնական, որը կարող է օգտատիրոջ հետ շփվել էմոցիոնալ հարթակում»։

https://www.youtube.com/watch?time_continue=35&v=Lqv-Vkr2eHo

Ինչպես նշում են Samsung-ի ներկայացուցիչները, գոյություն ունեցող օգնականներից շատերը տեղեկատվություն են տրամադրում միայն ձայնային ֆորմատով, մինչդեռ Aurora–ն տեղեկատվությունը կարող է ցուցադրել նաև վիզուալ՝ սարքի էկրանին։Ինտելեկտուալ խելացի օգնականը, սմարթֆոնի տեսախցիկի օգնությամբ, կարող է նաև ճանաչել օգտատիրոջ շարժումներն ու պարզել գտնվելու վայրը։