Samsung-ի սմարթֆոնները կրկին սկսել են այրվել

Դետրոյդ նահանգի բնակչուհին ահազանգել է, որ իր Samsung սմարթֆոնը ինքնաբերաբար այրվել է:

Մինչ կինը վարելիս է եղել մեքենան՝ իրար կողքի դրված Samsung Galaxy S4 և Samsung Galaxy S8 սմարթֆոններից մեկը սկսել է այլրվել, ինչի հետևանքով նաև բռնկվել է մեքենան: ԿԻնը, բարեբախտաբար, փրկվել է:

«Ես ընթանում էի մեքենայով և հանկարծ էկրանին  լույս առկայծեց  և սմարթֆոնը սկսեց այրվել», – հաղորդել է կինը լրագրողներին:

Հրշեջ ծառայությունը փորձաքննությունից հետո փաստել է, որ մեքենայի արյման պատճառը սմարթֆոնի բռնկումն է եղել: Թե, որ սմարթֆոննը այրվել, պարզ չէ:  Samsung-ն արդեն իր մասնագետների խմբին ուղարկել է Դետրոյդ՝ պարզելու սմարթֆոնների այրման պատճառները:

Ավելի վաղ  Samsung-ն ուներ այպիսի խնդիրներ իր սարքերի հետ: Տխրահռչակ Galaxy Note 7-ը այդպես էլ չարտադրվեց հետագայում և չվաճառվեց:

Samsung-ը միակ ընկերությունը չէ, որի արտադրանքը վնասներ է հասցրել օգտատերերին: Այդ թվում է նաև ամերիկյան Apple-ը:  iPhone-ն էլ երբեմն հրդեհի պատճառ է դառնում: Օրինակ՝ 2016 թվականին խնձորային սմարթֆոնը այրել էր կանադացի զույգի տունը: