Samsung-ը կրկնօրինակել է iPhone X–ի գլավոր առանձնահատկություններից մեկը

Չինաստանի շուկայում հայտնվել է Samsung սմարթֆոն, որի հետևի մասը շատ նման է  iPhone X–ին։

Նորույթը պետք է ընկերությանը օգնի վաճառքի ցուցանիշով խնձրոային բրենդից առաջ անցնել չինական շուկայում։ Որոշ մասնագետներ և վերլուծաբաններ ենթարդում են, որ սա Galaxy S9 սմաւրթֆոնի ևս մեկ տարբերակ կարող է լինել։

Դիմային հատվածում նորույթը ոչինչով աչքի չի ընկնում։ Իսկ ահա հետևի հատվածում տեղադրված է երկակի տեսախցիկ։ Մատնահետքերի սքաները ևս Samsung–ի համար ոչ սովորական վայրում է` տեղադրված է սմարթֆոնի կենտրոնական հատվածում։ Բրենդի մյուս սմարթֆոններից նորույթը տարբերվում է հարթ էկրանով։ Այստեղ ևս ընկերությունը դեմ է գնացել իր ավանդույթներին` բրենդի սմարթֆոնները սովորաբար լինում են կորացված եզրեր ունեցող էկրաններով։

Նորույթի տեխնիկական բնութագրիչները դեռ հայտնի չեն։