Samsung Gear Fit2 խելացի թևնոց և Gear IconX ականջակալներ

Samsung ընկերությունը մի քանի տարվա ընթացքում թողարկել է խելացի ժամացույցների մի քանի մոդել, սակայն ընկերությունն ունի ևս մեկ հաջող սարք, որը դեռևս գոյություն ունի միայն փորձնական տարբերակով:

Խոսքը Gear Fit թևնոցի մասին է, որն իր մեջ համադրում է թե´ խելացի ժամացույցների, և թե´ ակտիվության թրեքերների ֆունկցիաները: Եվ ահա այս սարքի մասին տվյալների հրապարակումից մի քանի տարի անց համացանում են հայտնվում դրա նոր տարբերակի լուսանկարները:

Samsung Gear Fit 2 & Gear IconX 1

 

Նորույթի լուսանկարներից պարզ է դառնում, որ կիրառվել է Gear Fit-ի գրեթե նույն դիզայնը: Խոսվում է նաև GPS մոդուլի մասին, որը չկար առաջին տարբերակում:

Համացանցում են հայտնվել նաև լիովին նոր Gear IconX սարքի լուսանկարներ: Սա անլար ականջակալ է` պաշտպանված ջրից և փոշուց, որը համալրված է 4 ԳԲ հիշողությամբ: Այն կարող է հանդես գալ որպես օգտատիրոջ ակտիվությանը հետևող սարք ու չափել սրտի աշխատանքի հաճախականությունը:

Samsung Gear Fit 2 & Gear IconX 2

Աղբյուրը` Venturebeat