Samsung-ը թողարկել է ֆիտնես թրեքերներ՝ թևնոց-բիժուտերիայի տեսքով

Այսօր արտադրողներն իրենց ուժերը կենտրոնացնում են ոճային աքսեսուարներ ստեղծելու ուղղությամբ, որոնք նաև կծառայեն որպես սմարթ սարքեր: Կիրառելի տեխնիկայի իր տեսականին է համալրել նաև Samsung ընկերությունը:

Charm սերիայի ֆիտնես թրեքերներն իրենցից ներկայացնում են ընդգծված դիզայնով ոճային թևնոցներ: Տվյալ պարագայում առաջնային է համարվում թևնոցի դեկորատիվ ֆունկցիան, այնուհետև տեխնիկական հատկությունները՝ սմարթֆոնի զանգերի կամ հաղորդագրությունների ծանուցումների ստացումը, անցած ճանապարհի չափումը և մի շարք այլ ֆունկցիաներ ևս:

բր2

Charm մոդելներն առաջարկվում են երկու մոդիֆիկացիաներով, որոնք տարբերվում են կորպուսի ձևով, ինչպես նաև երեք գույներով՝ վարդագույն, սև և ոսկեգույն: Ենթադրվում է, որ դիզայնի վրա շեշտադրում կատարելուց տուժել է ամբողջական էկրանը, որի փոխարեն ծանուցումների համար օգտագործվում են LED ցուցիչներ: Շնորհիվ դրանց էներգախնայիչ հատկության և Bluetooth LE չափանիշի սարքի 17 մԱժ տարողությամբ մարտկոցը կարող է բավականացնել մինչև 18 օր:

բր3

Աղբյուրը՝ Samsung Electronics