Samsung-ի հաջորդ ճկվող սմարթֆոնը կունենա առանձնահատուկ տեսք

Samsung ընկերությունը շուտով կներկայացնի ճկվող սմարթֆոնի ևս մեկ մոդել, որի արտաքին տեսքի մասին տեղեկատվություն է հայտնվել համացանցում։ Դատելով ցանցում հայտնված գծագրից՝ հեռախոսն ունենալու է դիզայներական և տեխնոլոգիական առանձնահատկություն, որի շնորհիվ կծալվի էկրանը դեպի դուրս:
Այս կերպ ընկերությունը փորձում է  շարունակել Galaxy Fold ծալվող հեռախոսի շարքը։

Ըստ լուրերի, Samsung-ը մեկի փոխարեն կներկայացնի ճկվող եկրանով միանգամից երկու մոդել։ Առաջին մոդելը կներկայացվի կա՛մ այս, կա՛մ հաջորդ տարի։