Samsung Galaxy S10 և S10+ մոդելները զիջում են iPhone XS Max-ին

GSMarena պարբերականը փորձարկում է կատարել և համեմատական թեստավորում անցկացրել նոր  Samsung Galaxy S10, S10+ և iPhone XS Max մոդելների մեջ։ Թեստը ցույց է տվել, որ նոր Galaxy շարքը մի քանի չափորոշիչներով զիջում է iPhone XS Max մոդելին։

 

Ըստ GeekBench, iPhone XS Max մոդելն առաջ է անցնում  Galaxy S10 և S10+ մոդելներից արտադրողականությամբ։ Թեստի արդյունքներում պարվել է, որ խնձորային արտադրանքը 1000 միավորով առաջ է անցնում հարավկորեական տեխնոհսկայից։

Բանն այն է, որ  Samsung Galaxy S10 և S10+  գաջեթներում կիրառվում է մեկբյուրեղանի ֆիրմային համակարգը՝  Samsung Exynos 9820-ը, որի տեխնիկական բնութագրիչները այդքան էլ չեն տարբերվում միջին դասի  Snapdragon 855-ից։ Ըստ թեստավորողների, Samsung-ը այս գործառույթով զիջում է միայն  iPhone XS Max-ին, մնացած բոլոր սմարթֆոններին այն գերազանցում է։