Համացանցում հայտնվել են Samsung Galaxy Note 10-ի տեխնիկական բնութագրերը

Galaxy Note 10-ի շնորհանդեսի օրը մոտենում է և ցանցում ավելի շատ են շրջանառվում լուրեր։ Վերջին շաբաթում բազմաթիվ լուրեր են համացանցում հայտնվել Note 10-ի մարտկոցի, գունային լուծումների մասին։ Ըստ  Slashleaks պարբերականաի   Galaxy Note 10-ի 5G տաբերակը կստանա հզոր մարտկոց։

Սարքը կստանա  Infinity-O էկրան, արագ լիցքավորվող  Qualcomm Snapdragon 855 պրոցեսոր և տեսախցիկի մի շարք կատարելագործված  հնարավորություններ։

Samsung-ի ինսայդերներից մեկը՝ բլոգեր  Ice Universe-ը, հայտարարել է, որ  Galaxy Note 10-ը թողարկվելու է 6 գույնով՝ սև, սպիտակ, արծաթագույն, մանուշակագույն, կարմիր և վարդագույն։ Ընդ որում, դրանցից յուրաքանչյուրն ունենալու է օրիգինալ անվանում։ Ամենայն հավանականությամբ,  Galaxy Note 10-ը կներկայացվի օգոստոսին կայանալիք միջոցառման ժամանակ։