Samsung-ը հայտնել է Galaxy Note 7-ի պայթյունների պատճառները

Samsung Electronics ընկերությունը պաշտոնապես հայտնել է Galaxy Note 7 սմարթֆոնների պայթյունների պատճառը: Ընկերությունը հետազոտել և ստուգել է ավելի քան 200 հազար սմարթֆոն և 30 հազարից ավելի մարտկոց, որի արդյունքում հանգել է այն եզրակացության, որ պայթյունների պատճառները կապված են նախագծման թերությունների և սարքավորումը հավաքելու տեխնիկական ընթացքի հետ:

Samsung Galaxy Note 7-ը վաճառքի է հանվել 2016-ի օգոստոսից: Սեպտեմբերին արդեն ընկերությունը ստիպված էր հետ կանչել 2.5 միլիոն սմարթֆոն ամբողջ աշխարհից՝ մարտկոցների խնդիրների պատճառով: Դրանք տաքանում և հայճախ այրվում էին: Հոկտեմբերին արդեն հայտարարվեց, որ ընկերությունը դադարեցնում է Galaxy Note 7-ի արտադրությունը՝ օգտատերերի անվտանգությունից ելնելով:

սամսունգ

Նշվում է, որ սմարթֆոններում այլ թերություններ չեն հայտնաբերվել: Հետազոտությամբ զբաղվել են UL, Exponent և TUV Rheinland արդյունաբերական փորձագիտական ընկերությունները: Galaxy Note 7-ի միակ խնդիրը մարտկոցների հետ է կապված, դրանք տեղադրում են  Samsung SDI և Հոնկոնգում հաստատված Amperex Technology ընկերությունները: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ երկու ընկերությունների տեղադրած մարտկոցներն էլ հարուցել են խնդիրները: Առաջինի դեպքում մարտկոցի ծայրերի դեֆորմացիան է բերել պայթյունի, իսկ երկրորդի դեպքում մեկուսիչ շերտերի բարակությունն է պատճառ հանդիսացել:

Այսպիսով Samsung-ը ապագայում պայթյուններից խուսափելու համար ստեղծել է հատուկ փորձագիտական խումբ, որը պետք է ստուգի սարքավորումների անվտանգությունը  8 կետից բացկաղցած չափանիշներով:

https://youtu.be/6s4uqr1serU