Samsung Galaxy Note 7-ի եզրերին հնարավոր կլինի գրառումներ անել

Phone Arena-ն տեղեկացնում է, որ Smasung ընկերության հաջորդ սարքը կկոչվի Samsung Galaxy Note 7, քանի որ դժվար թե ընկերությունը անվանի այն Samsung Galaxy Note 6, երբ արդեն վաճառքում են Samsung Galaxy S7-ը և S7 Edge-ը: Իսկ նոր գովազդային լուսանկարը հաստատում է այն, որ նոր սարքը կունենա կոր եզրերով էկրան:

Գովազդային պաստառի վրա գրված է` «Գրեք հանճարեղ սարքի եզրին», ստիլուսի դիրքը ևս խոսում է այն մասին, որ սմարթֆոնի էկրանի եզրերին հնարավոր կլինի գրառումներ կատարել:

Samsung Galaxy Note 7 2

Samsung-ը նման արտոնագիր ստացել է վերջերս:

Հիշեցնենք, որ Galaxy Note 7-ն առաջին անգամ կցուցադրվի սեպտեմբերին կայանալիք IFA ցուցահանդեսին: