Samsung Galaxy Note 9 -ն ավելի լավն է, քան iPhone-ը կարծում են մասնագետները

Որակի մոնիթորինգի  ռուսաստանյան ազգային կենրոնը թարմացրել է լավագույն սմարթֆոնների ցուցակը: Ցուցակը գլխավորել է Samsung Galaxy Note 9, որին հաջորդել են  iPhone XS Max և iPhone XS մոդելները:

Ազգային կենտրոնը թեստավորում է սմարթֆոնները մի քանի մասով՝ դիմացկունություն, մարտկոցի հզորություն, ձայնի ուժգնություն և մաքրությունը և տեսախցիկը: Ըստ դիմացկունության Apple-ի սմարթֆոնները զիջում են Samsung Galaxy Note 9-ին՝ դրանք ընկնելուց հետո սկսել են խոտաններով աշխատել: Իսկ  Galaxy Note 9-ը 100 անգամ ընկնելուց հետո ընդամենը մի քանի քերծվածք է ստացել:

Galaxy Note 9-ը լիցքավորվում է ավելի արագ, քան  iPhone XS և  iPhone XS Max մոդելները և ավելի երկար է աշխատում:

iPhone XS և  iPhone XS Max-ի միակ ուժեղ կողմը տեսախցիկն է:

Թոփ 10 լավագույն սմարթֆոնները.

  1. Samsung Galaxy Note 9
  2. iPhone XS Max
  3. iPhone XS
  4. Samsung Galaxy S9
  5. Samsung Galaxy S9+
  6. Samsung Galaxy S8
  7. Samsung Galaxy S8+
  8. iPhone 8 Plus
  9. Huawei P20 Pro
  10. Samsung Galaxy Note 8