Samsung–ը հետաձգում է Galaxy Note 9–ի թողարկումը, քանի որ դիզայնում փոփոխություններ է անում

Samsung Electronics ընկերությունը մտադիր է փոփոխություններ մտցնել առաջիկայում թողարկվելիք Galaxy Note 9 սմարթֆոնում։ Ընկերությունը հետաձգել է գաջեթի շնորհանդեսի ժամանակը։ Այս մասին հայտնել է The Bell պարբերականը` մատնանշելով հավաստի աղբյուրներին։

Այս որոշման պատճառը Samsung–ի թոփ մեներջերներից մեկի կորպուսի հետ կապված դժգոհությունն է եղել։ Ամենայն հավանականությամբ Samsung Electronics–ն իր   Galaxy Note 9–ը կներկայացնի երկու շաբաթ հետաձգումով։ Սա նշանակում է, որ նորույթին, հավանաբար, կսպասենք մինչև օգոստոսի վերջ։