Samsung Galaxy Note 9-ը կունենա հիշողության մեծ ծավալ

Samsung–ի Galaxy Note 9 մոդելը կունենա նոր ու հզոր կարգավորումներ, ինչպես նաև ընկերության նախկին մոդելներին բնորոշ դիզայնի փոփոխված տարբերակ։ Ընդհանուր առմամբ սմարթֆոնը նման կլինի Galaxy S9 և S9 Plus մոդելներին, սակայն  այն կառանձնանա իր աննախադեպ՝ 512 ԳԲ հիշողությամբ։ Սրան գումարած՝ օգտատերերը  հնարավորություն կստանան տեղադրել 400 ԳԲ հիշողությամբ ֆլեշ-քարտ՝ մեծացնելով սմարթֆոնի ընդհանուր հիշողությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Galaxy Note 9-ը հասանելի կլինի միայն Չինաստանում և Հարավային Կորեայում։ Հաջողություններ գրանցելուց հետո սարքը կարող է վաճառքի հանվել նաև այլ երկրներում։