Samsung Galaxy Note 9-ը կստանա 6,4 դյույմ էկրան

Համացանցում հայտնվել է   Samsung Galaxy Note 9–ի հավանական լուսանկարներն ու տեխնիկական բնութագիրը։

Աղբյուրների փոխանցմամբ սմարթֆոնը կստանա փոքր ինչ մեծ էկրան`  6,4 դյույմ, իսկ մրատկոցի հզորությունը կլինի   4000 կամ  3850 մԱ/ժ ։ Սա բավական մեծ է  Galaxy Note 8–ի համեմատ։ Սպասվում է, որ նորույթը կունենա երկակի հզոր ֆոտոխցիկ։ Ամենայն հավանականությամբ  Galaxy Note 9 կդառնա ընկերության առաջին սմարթֆոնը, որը կստանա էկրանում ներդրված մատնահետքի սքաներ։

Գաջեթը զինված կլինի Exynos 9810 և Qualcomm Snapdragon 845 պրոցեսորներով` կախված, թե որ տարածաշրջանի համար է թողարկվելու։ Galaxy Note 9  կթողարկվի երկու տարբերակով`  6 գբ օպերատիվ և   64 գբ, 128 կամ 256 գբ ներկառուցված հիշողություններով։

Ընկերությունը պատրաստվում է իր նորույթը մասնագետների և օգտատերերի դատին հանձնել 2018 թվականի օգոստոս ամսին։