Դեռ վերջերս են թողարկվել հարավկորեական Samsung-ի նոր` Galaxy S9 և S9+ սմարթֆոնները, բայց համացանցում արդեն հայտնվել են ընկերության հաջորդ նորույթի Galaxy Note 9–ի լուսանկարները։
Շշուկների համաձայն, նոր սմարթֆոնները կունենան 6.5 դյույմ Super Amoled էկրան, 64 գբայթ օպերատիվ և 64/256 գբայթ ներկառուցված հիշողություն։
Պրոցեսորի հարցը դեռ վճռված չէ, ընկերությունը տատանվում է Exynos Octa 9810 և Qualcomm Snapdragon 845 տարբերակների միջև։
Հիմնական տեսախցիկը երկակի է`12+12 մգպ, իսկ դիմայինը` 8մգպ։ Հայտնի է, որ սմարթֆոնը հետևի մասում կունենա աչքի ծիածանաթաղանթի և մատնահետքի սքաներ։ Հեռախոսի կորպուսը հավաքեվելու է IP68 ստանդարտին համապատասխան։ Այսինքն` սմարթֆոնը պաշտպանված է լինելու ջրից և փոշուց։
Ամենայն հավանականությամբ նորույթը Samsung–ը կներկայացնի IFA 2018–ի ժամանակ` օգոստոսի 31–սեպտեմների 5։