Samsung Galaxy S10-ը դեմքերի տարբերակման 3D գործառույթ կունենա՝ ինչպես iPhone X-ը

Samsung Electronics ընկերության նոր գաջեթը iPhone X-ի Face ID у-ի նմանությամբ կունենա դեմքերի տարբերակաման 3D գործառույթ։

Samsung Galaxy S10 3D տեսախցիկի և ծրագրային ապահովման վրա աշխատում է իսրայելյան Mantis Vision ստարտափը Namuga-ի հետ համագործակցությամբ:

Namuga ընկերությունը տեսախցիկների մոդուլներ է առաքում Samsung–ի միջին և ցածր մակարդակի`  այդ թվում Galaxy A և J սմարթֆոնների համար: Ընկերությունը նաև Intel RealSense համալրված իրականության տեսախցիկների համար է մատակարարումներ իրականացնում:

Samsung-ի վերջին առաջատար սմարթֆոնների՝ Galaxy S9 և S9+-ի վաճառքները միջազգային մասշտաբով մեկնարկել են 2018-ի մարտի 16-ին: Այդ սմարթֆոններում կիրառվում է դեմքերի տարբերակաման 2D գործառույթը, համալրված աչքի թաղանթի սքաներով։