Հայտնի են նոր մանրամսաներ Samsung Galaxy S10-ի մասին

Samsung ընկերության հաջորդ առաջատարը կլինի Samsung Galaxy S10 հոբելյանական սմարթֆոնը: Համացանցում նոր մանրամասներ են տարածվել սմարթֆոնի արտաքին տեսքի մասին։

Samsung Galaxy S10-ը ամենայն հավանականությամբ կունենա մատնահետքի սքաներ, որը ներդրված կլինի  էկրանի մեջ: Ընկերությունը այս նորամուծությունը պատրաստվում էր կատարել Samsung  Galaxy Note 9 թողարկման ժամանակ, սակայն փոխել է իր մտադրությունը: Հաղորդվում է նաև, որ սմարթֆոնը կստանա 3D տեսախցիկ՝ դեմքերը ավելի լավ ճանաչելու և անիմացիոն էմոջիները օգտագործելու նպատակով:

Սմարթֆոնը նախատեսվում է թողարկել CES 2019-ի ժամանակ, որը տեղի կունենա հունվարի 9-11 Լաս Վեգասում: