Samsung Galaxy S20 Ultra-ի էկրանը լավագույնն է ճանաչվել շուկայում

Galaxy S20 Ultra-ն դարձել է ընկերության՝ այս տարվա գլխավոր ֆլագմանը. այն ստացել է 6,9 դյույմ անկյունագծով հսկայական էկրան, Dynamic AMOLED մատրիցա, QHD+բանաձեւ:

Սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունն էկրանի՝ 120 Հց բարձր հաճախականության աջակցությունն է:

DisplayMate լաբորատորիայի փորձարկման բոլոր ցուցանիշներով, Galaxy S20 Ultra-ի էկրանն ավելի լավ արդյունքներ է ցույց տվել, քան Samsung-ի և մրցակից ընկերությունների թողարկած նախորդ սմարթֆոններինը:

DisplayMate-ը ժամանակակից OLED մատրիցաները համարել է պրեմիում դասի սարքերի լավագույն լուծումը: Նշվում է, որ դրանք ապահովում են ավելի բարձր պայծառություն ու ճշգրիտ գունային վերարտադրություն՝ ծախսելով ավելի քիչ էներգիա TFT մատրիցաների համեմատությամբ: Բացի այդ, OLED մատրիցան թույլ է տալիս դիսփլեյի մեջ տեղադրել մատնադրոշման սքաներ եւ առավելագույնս հստակ պատկերել սեւ գույնը: