Samsung-ն այլևս թարմացումներ չի թողարկի Galaxy S6-ի և S6 edge-ի համար

Samsung Electronics ընկերությունն այլևս չի աջակցի Galaxy S6-ի և S6 edge-իսմարթֆոնների համար, որոնք առաջատար էին 2015-ին: Դա հաստատում է այն սարքերի ցուցակը, որոնց համար Samsung-ը Android անվտանգության թարմացումներ է թողարկում:

Samsung Galaxy S6 и S6 edge-ն այլևս չկան ոչ ամենամսյա կանոնավոր թարմացումների բաժնում, ոչ էլ` եռամսյա:

Հետաքրքրական է, որ Galaxy S6 edge+ և Galaxy S6 Active մոդելները, որոնք Galaxy S6-ից և S6 edge-ից մի քանի ամիս ավելի ուշ են թողարկվել, դեռ կան սմարթֆոնների ցուցակում, որոնց համար ամեն ամիս անվտանգության թարմացումներ են թողարկվում:

Samsung ընկերությունը ծրագրային ապահովում է տրամադրում իր սմարթֆոնների համար առնվազն 2 տարի: Սակայն, անվտանգության թարմացումների դեպքում կորեացի արտադրողը խոստացել էր 3-ամյա աջակցություն բոլոր առաջատարների ու միջին և մեկնարկային մակարդակի բազմաթիվ մոդելների համար: