Samsung ընկերությունը այսօր պաշտոնապես ներկայացրել է Samsung Galaxy S8 /S8+ սմարթֆոնները, որոնք շուկայում կլինեն Ապրիլի 21-ից: Ինպես երևում է, նախկինում տարածված կանխատեսումները մեծամասամբ համապատասխանում են իրականությանը:
Samsung Galaxy S8 /S8+ ի դիսփլեյը կորացած եզրերով է: Ձախ կողմում տեղակայված են ձայնը կարգավորող և Power կոճակները: Սմարթֆոնի վրա բացակայում են ֆիզիկական նավիգացիոն ստեղները և մատնահետքի սկաների կենտրանական կոճակը: Ներկայացված են սև, մոխրագույն և արծաթագույն գունային տարբերակներով:
Տեխնիկական բնութագիր՝
- 5.8/6.2 դյույմ Super AMOLED դիսփլեյ
- Snapdragon 835 պրոցեսոր
- 4 Գբ RAM (օպերացիոն հիշողություն), 64 Գբ ներքին հիշողություն
- 12 Մպ հիմնական տեսախցիկ
- 8 Մպ դիմային տեսախցիկ
- 3,000/3,500 մեգաԱմպեր մարտկոց
- Bixby ձայնային օգնական
- Օպերացիոն համակարգ՝ Android 7.0