Samsung-ը կթողարկի Galaxy S9-ի հզորացված տարբերակը

Պաշտպանված Galaxy S9 Active-ը , որի շնորհանդեսը կայացել է այս տարի, կստանա 4000 մ/ա հզորությամբ  մարտկոց: Սա մեկ երրորդով ավելին է քան օրիգինալ մոդելինը:

Ըստ տեղեկությունների, Galaxy S9 Active-ը կունենա 5.8 դյույմ  2960 х 1440 պիքսել էկրան, 8 միջուկանի Snapdragon 845 պրոցեսոր: Օպերատիվ հիշողությունը նախատեսված է  հասցնել  4գբ-ի, իսկ ներկառուցված հիշողությունը` 64 գբ: Սմարթֆոնը ունի նաև հիշողությունը ավելացնելու հավելյալ կրիչի՝  MicroSD-ի հնարավորություն:

Հնարավոր է՝ Galaxy S9 Active-ը արտաքնապես էլ տարբերվի իր ավագ սերնդակցից: Ամենայն հավանականությամբ սմարթֆոնը կունենա կիսակարբոնատե և մետաղական կորպուս: Կորպուսի նման լուծումը սմարթֆոնը կդարձնի ավելի դիմացկուն:

Galaxy S9 Active-ն օգտատերերի դատին կհանձնվի օգոստոսին՝  Galaxy Note 9-ի թողարկումից առաջ:  Այն վաճառվելու է միայն ԱՄՆ–ի որոշ տարածաշրջաններում: