Samsung-ը հաստատել է Galaxy S7-ի անոնսի ամսաթիվը (տեսանյութ)

Samsung Electronics ընկերությունը հաստատել է Samsung Galaxy Unpacked 2016 միջոցառման անցկացման ամսաթիվը: Այն տեղի կունենա փետրվարի 21-ին Բարսելոնայում, MWC 2016 ցուցահանդեսի բացումից մի օր առաջ։

Միջոցառումը տեղի կունենա CCIB (Centre de Convencions Internacional de Barcelona) կոնֆերանս սրահում, սկիզբը՝ Եվրոպայի ժամով 19:00-ին:

Ինչպես ակնկալվում է, այս միջոցառման ընթացքում Samsung-ը կներկայացնի իր նոր առաջատար Galaxy S7 և Galaxy S7 edge սմարթֆոնները: Ըստ վերջին լուրերի՝ Samsung Galaxy S7-ը կունենա 5,1 դյույմանոց էկրան, ինչպես Galaxy S6-ը, Galaxy S7 edge-ը հնարավոր է՝ ունենա 5,5 դյույմանոց էկրան: Նոր մոդելները կարող են ունենալ Exynos 8890 կամ Qualcomm Snapdragon 820 պրոցեսոր։ Սպասվում է, որ սմարթֆոնների օպերատիվ հիշողությունը կլինի 4 ԳԲ, ներքինը՝ 64 ԳԲ՝ ֆլեշ հիշողության քարտի հնարավորությամբ, 12 ՄՊ հիմնական տեսախցիկ և ընդլայնված սենսորներ: Հատկանշական է, որ Galaxy S6-ը ջրակայուն է և ունի երկարակյաց մարտկոց։

Աղբյուրը՝ Samsung