Samsung-ն ու Apple-ը դիրքերը զիջում են Huawei-ին

Gartner հետազոտական ընկերությունը նոր տվյալներ է հրապարակել ըստ որի, Samsung և Apple ընկերությունները իրենց դիրքերը շուկայում զիջում են չինական Huawei ընկերությանը։ Խնդիրն ըստ ընկերության, սմարթֆոնների գնային քաղաքականության մեջ է։

2018 թվականի վերջին եռամսյակի տվյալներով  Huawei-ը սմարթֆոնների  համաշխարհային շուկայում գրանցել է 15% աճ։

Իսկ  Samsung և Apple ընկերությունները ինչպես և նախորդ տարիներին ունեն  համապատասխանաբար  17 և 16% բաժին։ Սակայն երկու ըներությունն էլ բավական զիջել են իրենց դիրքերը ամբողջ 2018 թվականի ընթացքում։