Samsung-ը կրկնօրինակել է MacBook Pro-ն

 Apple WWDC 2019-ից մի քանի ժամ առաջ ամերիկյան ընկերության կարևոր մրցակիցներից մեկը՝ Samsung-ը, ներկայացրեց իր նոր Notebook 7-ը։ Սարքը ունի երկու տարբերակ՝  13 և 15 դյույմանոց և մոդելներն արտաքինից չեն տարբերվում  MacBook Pro-ից։  Անգամ այնպիսի փոքրիկ դետալները, ինչպիսիք են ստեղնաշարի վրա տառերի դասավորվածությունն ու չափը։ Բայց Samsung-ը չի կարողացել թաչփադը սիմետրիկ՝ հավսարաչափ տեղակայել ստեղնաշարի վրա։

Նորույթը ստացել է Intel Core 8 պրոցեսոր,  8 գբ օպերացիոն հիշողություն, մատնահետքի սքաներ ինչպես՝ MacBook Pro-ում։  Samsung Notebook 7 Force թոփ մոդելը հնարավոր կլինի համատեղել  Razer Blade-ի հետ։ Չնայած նմանություններին, Samsung-ը միանշանակլ զիջում է ավտոնոմության առումով խնձրոային գաջեթին։

Samsung-ի «MacBook Pro»-ն վաճառքում կհայտնվի հուլիսի 26-ին։  Ամենամետչելի տարբերակը կարժենա $999,99։