Samsung-ը կրկնակի տեսախցիկով պլանշետ կթողարկի

Samsung-ն աշխատում է նոր ֆլագման պլանշետի ստեղծման ուղղությամբ, որը կունենա 2 տեսախցիկ։ Նորույթը ստացել է  Galaxy Tab S6 անվանումը։ Սարքը դեռ պաշտոնապես չի ներկայացվել, բայց համացանցում արդեն տարածվել են դրա ռենդերները։

Հնարավոր է՝ Galaxy Tab S6-ն ստանա 10,5 դյույմ անկյունագծով էկրան, Qualcomm Snapdragon 855, 6 գբ օպերատիվ և  128 գբ ներկառուցված հիշողություն։ Կլինեն LTE և առանց մոդելներ։

Samsung-ը հնարավոր է  Galaxy Tab S6 ներկայացնի  Note 10 սմարթֆոնների հետ օգոստոսին  IFA ցուցահանդեսի ժամանակ։