Samsung-ն այժմ ունի առաջացած խնդիրների լուծման հեռակա օգնականի ծառայություն

Samsung-ը թարմացրել է իր Samsung+ հավելվածը, որը թույլ է տալիս օգտատերերին տեղեկատվություն ստանալ սարքի անսարքությունների մասին, ունի դիագնոստիկ գործիքներ և հավելվածային խորհրդատվությունների ծառայություն: Այժմ այն համալրվել է ևս մեկ գործիքով` հեռակա օգնականով:

Հավելվածի վերջին տարբերակի միջոցով օգտատերերը կարող են դիմել ընկերության առաջարկած ծառայությանը, որպեսզի այն ուղղի առաջացած խնդիրն` առանց սպասարկման սրահ այցելելու, իսկ եթե խնդիրը հեշտորեն չի լուծվում, ապա օգնականը նրան խորհուրդ է տալիս այցելել մոտակա սպասարկման սրահ:

Այս ծառայությունը կարող է աշխատել զանգի կամ տեսազանգի միջոցով` կապ հաստատելով ընկերության մասնագետի հետ: Դեռևս այս ծառայությունը հասանելի է միայն Galaxy S7 և S7 Edge սմարթֆոնների համար, սակայն ընկերությունը վստահեցնում է, որ շուտով այս ցուցակի մեջ կհայտնվեն նոր մոդելներ:

Հարկ է նշել, որ Samsung-ն առաջին ընկերությունը չէ, որն առաջարկում է անհատական օգնականի ծառայություն: 2013-ին Amazon-ը ներկայացրեց իր MayDay առցանց օգնության ծառայությունը, որն օգնում  է օգտատերերին լուծել Kindle Fire սարքում առաջացած խնդիրները:

Աղբյուրը` Thenextweb