Samsung-ը մեղադրվում է սմարթֆոնների աշխատանքը դիտավորյալ դանդաղեցնելու մեջ

Samsung ընկերությունը մեղադրվում է հին մոդելի սմարթֆոնների աշխատանքը դիտավորյալ դանդաղեցնելու մեջ։ Իտալիայի հակամենաշնորհային ծառայությունը հետաքննություն է սկսել Samsung–ի նոր սմարթֆոնների վաճառքը մեծացնելու նպատակով հին մոդելների աշխատանքը դիտավորյալ դանդաղեցնելու հարցով: Apple-ը նույն պատճառով մեծ խնդիրներ ունեցավ, աշխարհի տարբեր երկրներից օգտատերերը դատական հայցեր ներկայացրին ընկերության դեմ։ Apple-ը ներողություն խնդրեց իր օգտատերերից և սկսեց փոխարինել հին մարտկոցները։ «Խնձորային» ընկերությունը պարզաբանեց, որ  հին մոդելի iPhone-ները դանդաղ են աշխատում, քանի որ iOS օպերացիոն համակարգը սահմանափակում է գերհոգնած, սառած, լիցքաթափմանը մոտ iPhone-ների աշխատունակությունը, բայց ոչ թե շահադիտական դրդապատճառներով, այլ օգտատերերի հարմարավետության և սմարթֆոնի երկարակեցության համար։

Հակամենաշնորհային ծառայությունը մեղադրել է, որ Samsung–ը ծրագրային որոշ թերություններով է պատրաստում սմարթֆոնները, որպեսզի օգտատերերը երկար չկարողանան օգտագործել և ստիպված լինեն նոր մոդել ձեռք բերել։

Այսպիսով, երկու ընկերություններն առանց օգտատերերին տեղեկացնելու օպերացիոն համակարգի թարմացում են գործարկել, որն էլ դանդաղեցրել է սարքերի աշխատանքը, ընդ որում չեն հաղորդել «սարքերի արտադրողականության համապատասխան մակարդակը պահպանելու համար»: