Samsung-ը թարմացրել է Gear IconX ականջակալները

Samsung–ն  օրերս թողարկել էր Gear Fit2 և  Fit2 Pro–ի համար նախատեսված թարմացումներ։ Ֆիտնես թևնոցներն արդեն «կարողանում» են հետևել  կալորիաների քանակին և թարմացվել է ինտերֆեյսը։ Հերթը նաև  Gear IconX (2018) ականջակալներինն է։

Թարմացման առանձնահատկությունը այն է, որ օգտատերերը կարող են փոփոխել ականջակալի էկվալայզերը։ Առաջարկվում է 5 տարբեր օրինակ` Bass Boost, Clear, Dynamic, Soft և Treble Boost։

Այս լուծումները հիմնականում պետք կգան այն օգտատերերին, որոնք օգտագործում են այլ ընկերությունների արտադրած սմարթֆոններ։

Ականջակալների օգտատերերը կարող են կարգավորել նաև  Ambient Sound–ը, որի շնորհիվ կարելի է կտրվել արտաքին միջավայրիվ և ընկղմվել երաժշտության աշխարհ։

Wireless Transfer  տեխնոլոգիայի շնորհիվ էլ Bluetooth–ի միջոցով երգերը հնարավոր կլինի սմարթֆոնից «ուղարկել» ականջակալներ։