Samsung-ը թողարկել է iPad Pro-ի էժան տարբերակը

Samsung-ը նոր Android պլանշետ է ներկայացրել, որը ստացել է Samsung Galaxy Tab S5e անվանումը։ Այն արտաքինից շատ նման է  iPad Pro-ին։ Նորույթը ստացել է 10,5 դյույմ անկյունագծով էկրան և ամերիկյան շուկայում արժի 399 դոլար։

Tab S5e-ն իր տեսակի մեջ եզակի է, քանի որ բավական բարակ է և թեթև։ Գաջեթի հաստությունը 5,5 մմ է և կշռում է մոտ 400 գրամ։

Լինելով միջին  դասի պլանշետ՝ Tab S5e-ն ստացել է միջին դասի՝ Snapdragon 670 պրոցեսոր։ Չնայած դրան, պլանշտը մեկանգամյա լիցքավորմամբ անդադար կարող է աշխատել մոտ 15 ժամ։ Տեխնիկան վաճառվում է երկու տեսակով՝ 4 և 6 գբ օեպերատիվ և 64 կամ 128 գբ ներկառուցված հիշողությամբ։ Նաև ունի 13 մպ հզորությամբ հիմնական և 8 մպ հզորությամբ դիմային տեսախցիկ։