SAP–ը նոր ուսուցողական պլատֆորմ է թողարկել

SAP–ը նոր կրթական ծրագիր է գործարկել, որը արդեն ներդրվել է ավելի քան 29 եվրոպական և Մերձավոր Արևելքի մի  ուսումնական հաստատություններում, այդ թվում նաև  COAF մանկական ֆոնդում։

SAP Next-Gen  ծրագրի թիրախը ինովացիոն տարատեսակ լուծումներ մշակելն է արտադրական տարբեր ոլորտների համար։ SAP Next-Gen–ը կօգնի  ուսումնական հաստատություններին  տարբեր ոլորտների համար նախատեսված ինովացիոն ծրագրերի ստեղծման հարցում։ Այս ամենի հիմքում ի դեպ` SAP մշակած տեխնոլոգիաներն են։  Ուսուցման հիմանակն ուղղությունը բլոկչեյն տեխնոլոգիաներն են։

«SAP Next-Gen հետազոտական կենտրոնի բացումը  COAF –ում  ևս մեկ քայլ է հայաստանցի երիտասարդներին դեպի կրթական ռեսուրսներ։ Չնայած, բլոկչեյն տեխնոլոգիաները դեռ զարգացման փուլում  են գտնվում, այնուամենայնիվ, դրանք բավական տարածված են և աշխարհը քայլում է այդ ուղղությամբ»,– նշել է Աննա Հակոբյանը` COAF բիզնես զարգացման պատասխանատուն։

SAP Next-Gen կենտրոնում նաև կանցկացվեն   Code with Purpose.  հեքեթոնները։  SAP–ի համալսարանական ալյանսը համագործակցում է ԱՊՀ տարածում տեղակայված ավելի քան 120 համալսարանի հետ։ Այս նախագծերը հնարավորություն են տալիս SAP բազայի հիման վրա ստեղծած լուծումների միջոցով յուրացնել թվային էկոնոմիկայի գաղտնինքները։