Samsung-ը բյուջետային և բազմերանգ սմարթֆոն կթողարկի

Samsung Galaxy S10 Lite-ը՝ Galaxy S10-ի ամենամատչելի տարբերակը, կստանա 5 տարբեր գունային լուծումներ:  Ընդ որում, գունային լուծումներից մեկը բացառապես նախատեսված է լինելու Lite տարբերակի համար:

Հաջորդ տարի Galaxy S10-ը կթողարկվի միանգամից մի քանի մոդելով, որոնք միմյանցից կտարբերվեն ոչ միայն արտաքնապես, այլ նաև տեխնիկական բնութագրերով: Այդ մոդելներից ամենամատչելին լինելու է  Galaxy S10 Lite-ը: Հնարավոր է ֆլագման բյուջետային սմարթֆոնը ստանա դեղին, սպիտակ, սև, կանաչ և կապույտ գունային լուծումներ:

Galaxy S10+ մոդելը կստանան ընկերության սմարթֆոնների համար սովորական երանգավորում՝ սև, սպիտակ, կանաչ և կապույտ:  Իսկ ահա ավագ՝ Galaxy S10 մոդելը կստանա սև և սպիտակ երանգներ, 5G ցանցի հնարավորություն, իսկ կորպուսը պատրաստված կլինի կերամիկայից: