Ինչպես տեղ ազատել iPhone-ում կամ iPad-ում` ջնջելով հին հաղորդագրությունները

iPhone-ի և iPad-ի հիմնական թերություններից մեկն այն է, որ դրանք չունեն արտաքին հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն: Այս խնդիրը հատկապես զգացվում է 16 ԳԲ-ոց տարբերակն օգտագործողների մոտ: Այս ներքին հիշողությունը նախատեսված է ոչ միայն լուսանկարների, երաժշտության, տեսահոլովակների և նման այլ մեդիաֆայլերի, այլև ստացված և ուղարկված հաղորդագրությունների պահպանման համար:

Եթե Դուք հաճախ եք օգտագործում Ձեր i-սարքը այլ մարդկանց հետ շփվելու համար, ապա, հավանաբար, շատ եք գրում հաղորդագրություններ, որոնք որոշ ժամանակ անց այլևս երբեք  չեք կարդալու: Շատ տեղ է զբաղեցնում մեսենջերների հիշողությունը: Ներկայացնենք, թե ինչպես է հնարավոր ազատել սարքի ներքին հիշողությունը հին հաղորդագրությունները ջնջելու միջոցով:

Նախ ստուգենք, թե որքան տեղ են զբաղեցնում այդ հաղորդագրությունները: Դա անելու համար անհրաժեշտ է.

  1. Մուտք գործել «Կարգավորումներ» (Settings) բաժինը, այնուհետև մտնել «Գլխավոր» (General) բաժին,
  2. Անցնել «Պահոց և iCloud-ի օգտագործում» (Storage & iCloud Usage) բաժինը,
  3. Մուտք գործել «Կարգավորել պահոցը» (Manage Storage) բաժինը,
  4. Այժմ Դուք կարող եք տեսնել, թե որքան տեղ են զբաղեցնում հաղորդագրությունները:

 

save storage 2

 

Այժմ բացատրենք, թե ինչպես է հնարավոր ավտոմատ կերպով ջնջել հին հաղորդագրությունները.

  1. Գնացեք «Կարգավորումներ» (Settings) բաժինը, այնուհետև մտեք «Հաղորդագրություններ» (Messages),
  2. Այդտեղ գտեք «Պահպանել հաղորդագրությունները» (Keep Messages) տողը և սեղմեք դրա վրա,
  3. Նոր բացված պատուհանում Դուք կարող եք ընտրել, թե որքան եք ցանկանում, որ հաղորդագրությունները պահպանվեն սարքի հիշողությունում,
  4. Ձեր նախընտրած տարբերակը ընտրելու դեպքում համակարգը կհարցնի, թե արդյոք ցանկանում եք ջնջել հին հաղորդագրությունները, այստեղ արդեն ընտրությունը Ձերն է:

save storage 3

 

Աղբյուրը` Cultofmac