Մահացած մարդկանց մոխրից ադամանդ կպատրաստեն

Հյուսիսային Ամերկային մահացած մարդկանց մոխրացմամբ զբաղվող կազմակերպությունը հայտնել է, որ 2020 թվականի դրությամբ դիակների այրումը կդառնա ավելի մասսայական, քան հիմա։ Մոխիրը պահելու փոխարեն, մարդիկ կընտրեն ավեկի գեղեցիկ ու հետաքրքիր ձև դրանք պահպանելու համար՝ կվերածեն ադամանդի։

Թանկարժեք քարեր ստանալու մասնագիտացված շվեյցարական  Algordanza ընկերությունը ցանկացողների կօգնի կյանքի կոչել գաղափարը։ Մահացած մարդկանցից իսկապես հնարավոր է ադամանդ ստանալ հատուկ տեխնոլոգիայի միջոցով։ Մարդու օրգանիզմում առկա է այն բոլոր բաղադրիչները, որոնք առկա են ադամանդում։

Դիակն այրելուց հետո սովորաբար 2-4 կգ մոխիր է մնում, իսկ ադամանդ ստեղծելու համար Algordanza ընկերությունը պահանջում է ընդամենը 500 գրամ մոխիր։ Հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ մոխրից առանձնացվում են բոլոր բաղադրիչները և վերցվում անհրաժեշտը։

Միակ բանը, ինչից հնարավոր չէ ազատվել բոր տարրն է, որը մարդու օրգանիզմում մասնակցում է վերքերի բուժման գործընթացին։ Մոխրից ադամանդ ստանալու համար  մոտ 6-8  շաբաթ ժամանակ կծախսվի։ Արդյունքում ստացվում է կոշտ նյութ, որը դեռ մշակվելու կարիք ունի։

0,3  կարատանի ադամանդը մոտ 3000 դոլար կարժենա։