Նոր iPhone SE 2–ը կցուցադրվի շուտով

Հայտնի է Apple-ի երկար սպասված iPhone SE 2 սմարթֆոնի շնորհանդեսի ամսաթիվը, որին ամբողջ աշխարհը սպասում էր դեռևս մարտ ամսին և WWDC 2018 ցուցահանդեսի ընթացքում։

Apple-ը իր սպասված սմարթֆոնը կներկայացնի արդեն այս տարվա սեպտեմբեր ամսին։ iPhone SE2-ը կստանա 4,6 դյույմանոց էկրան, Apple A11 Bionic պրոցեսոր, 2 ԳԲ օպերացիոն հիշողություն և ամենայն հավանականությամբ կրկնակի տեսախցիկ։  Ենթադրվում է, որ նոր սմարթֆոնը կստանա 3D Face-ի գործառույթ, ինչպես նաև լիցքավորման անլար տարբերակ։ Apple-ի այս տարբերակը կդասվի բյուջետային սմարթֆոնների շարքին։ Սմարթֆոնի  արժեքի վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում։