Բիլ Գեյթսը դարձել է անծանոթ աղջկա Secret Santa-ն

Տարիներ շարունակ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Reddit սոցցանցում մասնակցում է «Գաղտնի Սանտա» խաղին։ Սովորաբար խաղի մասնակիցները անանուն փոխանակվում են փոքրիկ նվերներով։ Բիլ Գեյթսը բավականին առատաձեռն գաղտնի Սանտա է։

Այս տարի նա VietteLLC նիկով ներկայացող օգտատիրոջն ուղարկել է իր նվերը։ Խաղի հարցաթերթում աղջիկը նշել էր, որ շատ է սիրում կատուների և ունի 4 կատու։ Բիլ Գեյթսի նվերն էլ կապված է եղել հենց նրանց հետ։

Գեյթսը նվիրատվություններ է կատարել 3 բարեգործական կազմակերպությունների, որոնք խնամում են անտուն կատուներին։ Նվերների ցանկը սրանով չի սահմանափակվում. մեծ փափուկ խաղալիք կատու «Պուշին» և քույրիկ խաղալիք «Շտորմի», տոնածառի խաղալիք «Պուշին», կատուների կացարանների մասին գիրք, «Doctor Who» սերիալի մոտիվներով գիրք, սթարթափների մասին գիրք, կատուների համար «Doctor Who» սերիալից ժամանակի մեքենայի տեսքով ստվարաթղթե տնակ, True Grit խանութի նվեր քարտ, Skyrim խաղի աշխարհի քարտեզը, Dave Matthews Band երաժշտական խմբի շապիկ և սթիքերներ, ճապոնական տիկնիկ, իր նկարը փափուկ խաղալիքի հետ և այլն։

https://twitter.com/RedditGifts/status/943707942129242113

Սկզբում աղջիկը չի հասկացել, որ նվերը Բիլ Գեյթսից է` մտածելով, որ պարզապես իր գաղտնի Սանտան շատ է սիրում Microsoft-ի հիմնադրին ու նրա նկարը նույնպես նվիրել է, բայց հետո հասկացել է, որ նվիրատվությունների և այդ բոլոր նվերների հեղինակը հենց Բիլ Գեյթսն է։