Shadowmatic խաղը երկար սպասված թարմացումն է ստացել. 30-ից ավելի նոր մակարդակ ունի

Հայկական Triada Studio-ի թողարկած հայտնի Shadowmatic խաղը վերջապես թարմացում է ստացել:

Այն արդեն նոր բաժին ունի՝ Other Worlds, որը բաղկացած է ավելի քան 30 մակարդակից՝ ինտեգրված 3  թեմատիկ միջավայրում՝ Space, Music ու Ancient Worlds: Նոր մակարդակները հասանելի են iOS-ի ու tvOS-ի համար:

«Այս թարմացնամ շնորհիվ դուք կճանապարհորդեք ժամանակի ու տարածության միջով՝ բացահայտելով հնագույն դարերի գաղտնիքները, կհայտնվեք տիեզերքում ու կսուզվեք երաժշտության աշխարհը»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Խաղի նոր բաժինը հասանելի է դառնում մեկանգամյա գնման պարագայում: Վճարումից հետո հասանելի կլինեն հետևյալ հիմնական գործառույթները. նոր մակարդակի քարտեզը, բացառիկ 30մակարդակ, 3 հարակից մակարդակ, 3 նոր միջավայր, ձեռքբերումներ ու երկրորդական առաքելություններ:

Բոլոր մակարդակներն ուղեկցվում են երաժշտական նոր կոմպոզիցիաներով: Երաժշտությունը ևս հասանելի կլինի iTunes-ում: