Sharp-ը նոր խելացի հեռուստացույցեր կթողարկի

Sharp ընկերությունը ներկայացրել է երկու նոր սմարթ հեռուստացույց՝ Sharp Aquos 8T-C70CX1 և  Sharp Aquos 8T-C60CX1: Նրանք հագեցած են 70 և 60 դյույմանոց էկրաններով՝ 8K Pure Color թողունակությամբ:

Հեռուստացույցերը հագեցած են Sharp Medalist Z1 պրոցեսորով և Rich Color Technology Pro տեխնոլոգիայով, որոնք հնարավորություն են տալիս ստանալ իրական ու հագեցած գույներով պատկեր:

Երկու հեռուստացույցերն էլ ունեն HDMI 2.1 հնարավորություն: Հեռուստացույցերն ունեն հատուկ սպորտային ռեժիմ, ցանկացած կոնտենտ կարող են ցուցադրել 4K և 8K որակով:  Նոր հեռոււստացույցերը ունեն HDR10, Dolby Vision և HLG հանարվորություններ:

Ընկերությունում հայտարարել են, որ լինելու է ընդամենը 25 հազար օրինակ: Ճապոնիայում վաճառքները կսկսվեն ապրիլի 25-ից: Գինը հայտնի չէ: