Sharp AQUOS R2 Compact-ը ստացել է էկրանի երկու կտրվածք

Sharp ընկերությունը ներկայացրել է իր նոր սկարթֆոնը՝  AQUOS R2 Compact-ը, որի գլխավոր առանձնահատկությունը էկրանի վրայի միաժամանակ երկու կտրվածքն է։ Վերին հատվածում տեղադրված է 8 մպ տեսախցիկը, իսկ ներքևի հատվածի կտրվածքում տեղադրված է մատնահետքի սքաները։ Նորույթը ունի 5,2  դյույմանոց IGZO դիսփլեյ, որը ծածկված է Gorilla Glass 3 պաշտպանիչ ապակիով։

Սմարթֆոնը ստացել է  Snapdragon 845 պրոցեսոր, 4 գբ ներքին և  64 գբ ներկառուցված հիշողություն, ինչպես նաև MicroSD քարտի հնարավորություն։ Նաև ունի  Quick Charge 3.0՝ արագ լիցքավորման հնարավորություն։ Հիմնական տեսախցիկը 22 մպ է։

Աշխատում է նորույթը Android 9 Pie օպերացիոն համակարգով։ Վաճառքում կհայտնվի մյուս տարվա ընթացքում։