Shazam-ի երաժշտությամբ այժմ կարելի է կիսվել Instagram-ում

Shazam-ը երգերի ճանաչման հարթակ է, որը Apple-ը գնել է 2018  թվականին։  Եվ այսօր արդեն ընկերությունը թողարկել է հարթակի երկրորդ մեծ թարմացումը։ Այս մասին ընիկերությունը հայտնում է իր պաշտոնական խանութ սրահի էջում։ Այժմ արդեն այստեղից երաժշտությամբ կարելի է կիսվել նաև Instagram-ում։

Ինչպե՞ս Shazam-ից երգ հրապարակել  Instagram-ի պատմություններում․

  1. Գործարկեք  հավելվածը և ներբեռնեք երաժշտությունից հատված , որպեսզի հավելվածը ճանաչի այն

2. Սեղմեք էկրանի վրա հայտնված սլաքի վրա

3. Ընտրեք  Instagram Stories տողը և թույլ տվեք հավելվածին գործարկել  Instagram-ը։

4. Պատմություններում սեղմեք   «Ձեր պատմությունը»  բաժինը։

Shazam-ից ձեր նախընտրած երաժշտությունը ներբեռնվեց արդեն  Instagram։

Shazam-ը կարելի է ներբեռնել AppStore-ից։