Apple-ը iPhone-ի օգտատերերի համար լուսանկարչական մրցույթ է սկսել

Apple-ը հայտարարել է Shot on iPhone (Լուսանկարված է iPhone-ով) մրցույցի մեկնարմի մասին։ Ընկերությունը օգտատերերին կոչ է անում ուղարկել iPhone-ով արված լավագույն լուսանկարները։

Մրցույթը անցկացվելոու է հունվարի 22-ից մինչև փետրվարի 7-ը ժամանակահատվածում։ Այս ընթացքում օգտատերերը կարող են լուսանկարները տեղադրել Twitter-ում  #ShotOniPhone հեշթեգով կամ ուղարկել  [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով անունը, ազգանունը և սմարթֆոնի մոդելը։ Մասնակիցները պետք է լինեն 18 տարեկանցի բարձր։

Կարելի է ուղարկել ցանկացած լուսանկար, անգամ՝ ֆիլտրերով մշակվածները։ Կարևորը՝ բոլոր հավելվածները ներկայացված լինեն App Store-ում։ Լավագույն լուսանկարներն ընտրելու են 5 լուսանկարիչ և Apple-ի 5 աշախատկիցները։ Հաղթողները լինելու են 10-ը։