Siemens-ը և Valeo-ն միավորվել են` էլեկտրական ավտոմեքենաների շարժիչներ արտադրելու համար

Ինչպես հաղորդում է Reuters-ի գերմանական հրատարակչությունը, գերմանական Siemens ինժիներեկան հսկան և ֆրանսիական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ զբաղվող Valeo ընկերությունները` միավորվել են էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաների համար շարժիչներ արտադրելու համար: Ընկերությունները ստորագրել են համաձայնագիրը ապրիլի 18-ին:

Վենչուրային միավորումը մասնաշենքեր կունենա Գերմանիայի Էռլենգեն քաղաքում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Լեհաստանում, Հունգարիայում և Չինաստանում, որոնք կսկսեն գործել 2016-ի վերջին:

Նախաձեռնության մանրամասները չեն հրապարակվում:

Valeo-Siemens 2

Ընկերությունները կմշակեն և կարտադրեն բարձր լարման էլեկտրական շարժիչներ, ամպլիտուդային ընդարձակիչներ և լիցքավորիչներ, որոնք օգտագործվում են էլեկտրական ավտոմեքենաներում: «Siemens-ի մեծ փորձի շնորհիվ, որն առաջատարն է ուժային էլեկտրոնիկայի և էլեկտրոնային շարժիչների արտադրության ոլորտում, Valeo-ն կպահպանի իր տեխնոլոգիական առաջընթացը` առաջարկելով բազմակողմ արտադրություն` միկրոհիբրիդային տեխնոլոգիաներից մինչև լիովին էլեկտրական լուծումներ», – ասել է Valeo-ի գործադիր տնօրեն Ժակ Աշենբրոյխը:

Միաձուլման արդյունքում կմիավորվեն Valeo-ի բարձրավոլտ էլեկտրոնիկայի բաժինը, որում աշխատում է ավելի քան 200 մարդ, և Siemens-ի E-Car Powertrain Systems Business Unit-ը, որում ընդգրկված է մոտ 500 աշխատակից:

Աղբյուրը` News-Republic