Siri-ն կաշխատի առանց ինտերնետ միացման

Apple-ը մտադրվել է Siri-ն թարմացնել ու նորացնել այնպես, որ այսուհետ ձայնային օգնականը ինտերնետ միացման անհրաժեշտություն չունենա։

Խնձորային կայսրությունը սկսել է արդեն մշակել տեխնոլոգիան,  արդեն հասցրել է արտոնագրել և տվել է  «Օֆֆլայն անձնական օգնական» անունը։ Թե, երբ այն կգործարկվի սմարթֆոններում և մյուս գաջեթներում, դեռ պարզ չէ։