Siri-ն կսկսի պատասխանել զանգերին

Apple-ը նոր ալգորիթմ է անոնսավորել, որը թույլ կտա Siri-ին անջատել զանգերն ու ի պատասխան դրանց՝  SMS հաղորդագրություններ ուղարկել:  Ընկերությունն աշխատում է  Siri-ն ամեն կերպ ներգրավել զանգերի գործառույթում, իսկ ձայնային օգնականի խնդիրն է լինելու  տեքստային տարբերակով՝ SMS-ի միջոցով, բացատրել բաժանորդներին, թե ինչու օգտատերը չի կարող ներկա պահին պատասխանել զանգերին:

Հիմա զանգի գործառույթը թերություններով է աշխատում և հնարավորություններն էլ սահմանափակ են: Օգտատերը կարող է ընտրել միայն բազային երկու տարբերակից՝ հրաժարվել զանգին պատասխանելուց կամ   պատասխանել դրան: Բնականաբար, որոշ դեպքերում կարիք կա բացատրել, թե ինչու չես կարող պատասխանել զանգերին:

Apple-ի նոր արտոնագրի համձայն մուտքային զանհի ժամանակ սմարթֆոնը գտնվելու է հատուկ ռեժիմում, օրինակ՝ «չանհանգստացնել»,  այդ ընթացքում Siri-ն փորձելու է հասկանալ, թե ինչով է զբաղված օգտատերը:

Վերլուծելով ստացած տվյալները` ձայնային օգնականը կկարողանա հաղորդագրություններ թողնել, որոնցով էլ կբացատրի, թե ինչու օգտատերը չի կարող պատասխանել զանգերին և երբ կկարողանա կապ հաստատել զանգողի հետ։

Այս գործառույթը նաև ունենալու է CarPlay–ի հետ նույնականացվելու հնարավորություն, որպեսզի հեռախոսազանգերը չշեղեն վարորդին ընթացքի ժամանակ։